ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐ

գաղափարական-բովանդակային քարտեզ

 

 

 

ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐ
Ի՞նչ է

Ի՞նչ է

Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզը ուրվագծում է մեր Երազանքի հայրենիքի ինչպիսին լինելու պատկերը։ Քարտեզը բազմաշերտ է, դինամիկ, ենթակա շարունակական և մասնակցային լավարկման։

Ո՞ւմ և ինչի՞ համար է

Քարտեզը ստեղծվել է ողջ հայության համար՝ Երազանքի հայրենիքի համապարփակ տեսլական ու ուղեգիծ ունենալու նպատակով։ Այն Հայոց երկրի հզորացմանը մասնակցել ցանկացող յուրաքանչյուր հայի անելիքների և կենսակերպի ուղենիշն է, որի իրագործմանը կարող է միանալ յուրաքանչյուր ոք։

Ո՞ւմ և ինչի՞ համար է

Ինչպե՞ս

Քարտեզի լրամշակումն ու ամբողջականացումը պահանջում է ողջ հայության մասնագիտական և գաղափարական ներուժը։ Այն համատեղ մտագործունեության բազմաշերտ գործընթաց է։
Քարտեզում տեղ գտած յուրաքանչյուր գաղափար անցնում է համակարգային ուսումնասիրության ու վերլուծության ճանապարհ՝ նախասահմանում, հանրահռչակում, մասնագիտական վերլուծություն և սահմանում, խնդիրների քարտեզագրում, կիրառելի լուծումների և ծրագրերի մշակում՝ իրականացման նպատակով։
Այս ամենն իրականացվում է քննարկում-սեմինարների, հաղորդաշարերի, տեղեկատվական նյութերի, առաջարկների հավաքագրման և մշակման, հակադիր մոտեցումների համադրմանն ուղղված գործընթացների և այդ ամենի հանրահռչակման միջոցով։ Արդյունքում ունենում ենք՝

  • Մասնագիտական հարթակներ և ոլորտային միավորումներ,
  • Կրթական նախագծեր,
  • Հայոց երկիրը կերտելու համատեղ մշակված ճանապարհ ու գործիքակազմ, որոնց ներդրմամբ էլ մեկնարկում է Երազանքի հայրենիքի կայացումը։

Այս գործընթացի մաս կարող է կազմել յուրաքանչյուր ոք/կառույց, որ պատրաստ է քայլել դեպի ուրվագծված Հայոց երկիր։

Ինչպե՞ս

Ե՞րբ/Ո՞րտեղ

Քարտեզի գաղափարական-բովանդակային մշակումը մեկնարկել է «Բարձունք» կրթական շարժումը 2022թ սեպտեմբերին։ Հավաքական մտագործունեության արդյունքում մենք, ի վերջո, պետք է իմանանք, թե դեպի ո՞ւր ենք քայլում և ի՞նչ պետություն ենք ձգտում ունենալ։ Արդեն իսկ ուրվագծված են Հայոց երկրի հիմնական գաղափարական սյուները, տրված են դրանց նախասահմանումները։ Քարտեզը Հայոց երկրի երկարաժամկետ՝ 20-ամյա տեսլականն է, որին ուղղված գործնական քայլերն իրականացվելու են զուգահեռաբար՝ փուլ առ փուլ։

Ե՞րբ/Ո՞րտեղ
Կարնո քոչարի

Ի՞նչ արդյունքներ ակնկալել

Աշխատանքների արդյունքում առաջիկա 3 տարվա ընթացքում ունենալու ենք Հայոց երկրի գաղափարական-բովանդակային սյուների հնարավորինս համապարփակ ձևակերպումներ, խնդիրների քարտեզագրում՝ մշակված լուծումներով, դրանց իրականացմանն ուղղված մեկնարկային հիմքեր։ Ըստ սահմանված առաջնահերթությունների՝ «Բարձունքը» այս ու հետագա ողջ ընթացքում կրթելու է անհրաժեշտ արժեհամակարգով, գիտելիքներով և հմտություններով բեկումնային թիվ կազմող սերունդ, որի հետ միասին իրականություն ենք դարձնելու քարտեզում սահմանված Հայոց երկիրը։

Կարևոր է իմանալ

Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզը կազմված է 36 սյուներից, որոնք բաշխված են 4 հիմնական շերտերում։ Այն ունի արևածառի տեսք, որը խորհրդանշում է կյանքը, միասնությունը, զարգացումը, դեպի լույս ձգտումը, կայունությունն ու կապը անցյալի և ապագայի հետ։ Շերտերը միմյանց շաղախվում են սիրող, արարող, լուսավոր և ազատ հիմնարար գաղափարներով, որոնք մյուս բոլոր գաղափարների կայացման հիմքն ու նախապայմանն են։ Կենտրոնում` կարմիր գույնով ներկայացված են հիմնական արժեքային հասկացությունները, որոնց իրականացմանն են ծառայում հաջորդող երկու շերտերը։ Կանաչ գույնով ներկայացված են որակական հատկանիշները, իսկ ծիրանագույնով՝ այն գործնական ընթացքը, որն անհրաժեշտ է երջանիկ, միաբան, անվտանգ, ապահով, ինքնիշխան և առողջ Հայոց երկիր ունենալու համար։

 

Միացիր մեզ։ Մասնակցի’ր Հայոց երկրի կայացմանը։

Հայոց երկրի մեր տեսլականը