Կառուցվածք

Համակարգերը մեր գրանցած արդյունքների հիմքն են։ Այդուհանդերձ, համակարգերից այն կողմ մարդն է։

 

 

Կառուցվածք

«Բարձունք» կրթական շարժումը գործում է որպես համայնք՝ քառաստիճան աստղային համակարգով, որը բխում է համայնքի անդամի ակտիվությունից, ստանձնած պատասխանատվությունից ու հմտություններից։


Warning: Undefined array key "video" in /home1/bardzunk/stage.bardzunk.am/wp-content/themes/bardzunk/template-parts/sections/text_&_image.php on line 17
Բարձունքի կառավարման աստղային համակարգը

Բարձունքի կառավարման աստղային համակարգը

1 աստղ ունեն այն կամավորները, որոնք գրանցվել են «Բարձունք» համայնքում, տիրապետում են «Բարձունք» կրթական շարժման ընդհանուր փիլիսոփայությանը, ցուցաբերում են պարբերական ֆինանսական աջակցություն և իրենց համարում են համայնքի անդամ։ 

 

2 աստղ ունեն այն կամավորները, ովքեր բավարարում են 1 աստղ ունեցող անդամի պահանջները՝ զուգահեռաբար, ոչ կանոնավոր կերպով ներգրավվելով կամավորական գործընթացներում։

 

 

 


Warning: Undefined array key "video" in /home1/bardzunk/stage.bardzunk.am/wp-content/themes/bardzunk/template-parts/sections/text_&_image.php on line 17

3 աստղ ունեն այն կամավորները, ովքեր բավարարում են 2 աստղ ունեցող անդամի պահանջները, կրում են սահմանված որոշակի պատասխանատվություն՝ կանոնավոր կերպով ներգրավվելով որևէ գործընթացում։

 

4 աստղ ունեն այն կամավորները, ովքեր բավարարում են 3 աստղ ունեցող անդամի պահանջները և առաջնորդում են «Բարձունքի» փիլիսոփայությանը սպասարկող որևէ ծրագիր, նախագիծ կամ գործընթաց՝ կրելով հստակ պատասխանատվություն «Բարձոնքի» ռազմավարության կայացման և ընթացքի անշեղության համար։

Բարձունքի առաջնորդող խորհուրդը

 

Համայնքն առաջնորդելու, համայնքի առաքելությունն ու ռազմավարությունը իրագործելու, համայնքային տարբեր հարցեր լուծելու համար 3 տարի ժամանակով ձևավորվում է Առաջնորդող խորհուրդ (ԱԽ)՝ բաղկացած 7-12 անդամներից։ ԱԽ-ն ձևավորվում է համայնքային «խաղ-ընտրության» միջոցով։ Թեկնածու են հանդիսանում բոլոր 4 աստղ ունեցող կամավորները, ընտրում են բոլորը՝ ըստ ունեցած աստղերի քանակի։

Համայնքն ունի հասարակական կազմակերպություն, որը իրավաբանորեն գրանցված է «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական ՀԿ անունունով։

Արեգ Թադևոսյան

Արեգ Թադևոսյան

Կրթության փորձագետ, Ախ անդամ

«Ես «Բարձունք»-ում եմ, որովհետեւ այստեղ տեսնում եմ արժեքահեն, երկարաժամկետ եւ ռազմավարական գործունեություն ծավալող հիանալի մարդկանց իրական մեծ թիմ։ Այստեղ ունենք Հայաստանի եւ աշխարհի ապագայի տեսլական, որը ամբողջապես կիսում եմ։ Կարևոր է նաեւ, որ սա հենց կրթական շարժում է, որը խնդիր է դրել մոբիլիզացնել բոլոր առողջ ուժերին»։

Ալեքսանդր Մելիքյան

Ալեքսանդր Մելիքյան

Ծրագրավորող, ԱԽ անդամ

«Շուրջ տասը տարի լինելով կամավորական տարբեր նախաձեռնությունների համահիմնադիր և ակտիվ անդամ՝ կարող եմ վստահ ասել, որ  «Բարձունք»-ն այն կառույցն է, որտեղ իրական կամավորը գտնում է անսպառ հնարավորություններ՝ իրականացնելու իր նպատակները հանուն հայրենիքի։  «Բարձունք»-ը, սոսկ, կառույց չէ, այլ՝  համայնք՝  Հայոց երկրի կայացման  համար մշակված հստակ տեսլականով, որը կյանքի է կոչվում ոչ միայն «Բարձունք»-ի շրջանականերում, այլև հանդիսանում է կենսակերպ յուրաքանչյուր բարձունքցու համար»։

Գայանե Թունյան

Գայանե Թունյան

Բիզնես մենեջեր, ԱԽ անդամ

«Կամավորությունն ընտրություն է, որն արել եմ դեռևս 2010-ին։ Բարձունքցի լինելու շատ պատճառներ ունեմ․ նախ հավատում եմ «Բարձունք»-ի ուղենշած լուսավոր ու արժեհամակարգեային Հայոց երկրի կայացմանը, վստահ եմ, որ կրթությունը՝ լայն իմաստով՝ երկար, բայց միակ գործուն զենքն է այդ ճանապարհին։ Երկրորդ, «Բարձունք»-ում ես ավելի ուժեղ եմ, ավելի կարող, քանի որ մենակ չեմ, գաղափարակից, ինձ հետ քայլող, պատասխանատվությունից չխուսափող ընկերները, ում վստահում եմ, շատ են»։

Գեղամ Օհանյան

Գեղամ Օհանյան

ԱԽ անդամ

«Ես «Բարձունք»-ում եմ, որովհետև այստեղ առավելագույնս արդյունավետ եմ երկրի շենացման գործում։ Այստեղ կա թիմային ընկալում, ռազմավարական հեռահար մոտեցումներ և այդ ամենը սեփական ջանքով իրականացնելու մղում։ Այստեղ կա սեր ու կա լույս։ Մենք «Բարձունք»-ում սովորում ենք ավելի ու ավելի մեծ պատասխանատվություններ վերցնել՝ չվախենալով, որ կձախողենք։«Բարձունք»-ում բարձրանում ու բարձրացնում են։ «Բարձունք»-ում  ես ավելին եմ, քան կամ։ Մենք ունենք 20 տարվա ծրագիր և հավատ, որ մարդիկ կմիանան պետականաշինության այս մեծ գաղափարին»։

Հայկ Նավասարդյան

Հայկ Նավասարդյան

Ծրագրավորող, ԱԽ անդամ

«Ես «Բարձունք»-ում եմ՝ ելնելով «Ո՞վ, եթե ոչ ես», «Ե՞րբ, եթե ոչ հիմա» սկզբունքներից»։

Հեղինե Արմենյան

Հեղինե Արմենյան

Տնտեսագետ, ԱԽ անդամ

«Պատասխանատու եմ անդամների եւ նախաձեռնություններին առնչվող հարցերի համար։ «Բարձունք»-ում եմ, քանի որ երազանքս է, որ իմ Հայրենիքը լինի հայոց բուն արժեհամակարգի վրա հիմնված բարոյական, գաղափարային, տնտեսական, քաղաքական, սոցիալական, ռազմական եւ այլ առումներով ուժեղ եւ կայուն զարգացող, անկախ պետականություն ունեցող երկիր։«Բարձունք»-ի տեսլականը համընկնում է իմ տեսլականի հետ»։

Մեհրի Ղազարյան

Մեհրի Ղազարյան

Տնտեսագետ, ԱԽ անդամ

«Վստահաբար կարող եմ ասել, որ մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն ու ներդրումն անսահման կարեւոր են մեր հայրենիքի և պետականության կայացման այս փուլում, իսկ այսօրվա մարտահրավերներն ու վտանգները պարտադրում են, որ վերցնենք ավելի մեծ պատասխանատվություն, քան պարզապես օրինավոր քաղաքացի լինելն է։ «Բարձունք»-ն այն հարթակն է, որտեղ իշխում են ազնիվ մղումն ու նվիրումը, որոնք, միախառնվելով հեռահար ռազմավարական նպատակներին, ամենօրյա հետևողական ու համառ աշխատանքի շնորհիվ դառնալու են բեկումնային փոփոխությունների մի մեծ ալիքի հիմք»։

Տիգրան Արեգունի

Տիգրան Արեգունի

Ծրագրավորող, ԱԽ անդամ

«Որպես ԱԽ անդամ՝ ներգրավված եմ Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի մշակման, արտաքին կապերին առնչվող, անդամների հետ տարվող աշխատանքներում։ Ներկայացնում եմ «Բարձունք»-ը «Անվտանգային և ռազմամարզական կառույցների միավորում»-ում։

 

«Բարձունք»-ում եմ՝ մեր երազանքի հայրենիքի կայացման համար շարունակաբար և հետևողական գործելու նպատակով։ Ինձ համար ամենաարժեքավորը գաղափարակից թիմն է, որը գործում և համադրում է առաջին հայացքից հակադիր իրողությունները»։

Տիգրան Սեդրակյան

Տիգրան Սեդրակյան

Մեղվաբույծ, ԱԽ անդամ

Երբ ունես պատասխանատվություն ինչ որ բան փոխելու և երբ գիտես ինչպես դա անել, հաստատ կգտնես գաղափարակից ընկերներ, ովքեր զորավիգ կլինեն քեզ այդ ճանապարհին։ Բարձունքներ նվաճելու ձգտումը պետք է սևեռված լինի ամեն հայի մտքում։ Խավարում ոչ միայն պետք է լույսը վառվի, այն պետք է առաջնորդող լինի դեպի բարձունք։