Կարի արտադրամաս Ներքին խնձորեսկում

Համայնքները բարգավաճում են, երբ այնտեղ ապրող մարդիկ դառնում են իրենց կյանքի ճարտարապետները:

Կարի արտադրամաս Ներքին խնձորեսկում

Warning: Undefined array key "video" in /home1/bardzunk/stage.bardzunk.am/wp-content/themes/bardzunk/template-parts/sections/text_&_image.php on line 17

Համայնքների համաչափ զարգացումն ու կենսունակության բարձրացումը կարևոր նշանակություն ունեն  Հայոց երկրի կայացման գործում։

 

2023թ. հունիսին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքում հիմնված արտադրամասը «Բարձուքնի» սահմանամերձ համայնքների զարգացմանն ու սոցիալական ձեռնարկատիրության խթանմանն ուղղված նախագծերից է։ Արտադրամասի կայացմանը կարևոր դերակատարում է ունեցել Բեռլինում բնակվող մեր հայրենակիցների հիմնած «Լուսակետ» միությունը։


Warning: Undefined array key "video" in /home1/bardzunk/stage.bardzunk.am/wp-content/themes/bardzunk/template-parts/sections/text_&_image.php on line 17

Կարևորելով համայնքի բնակիչների ներուժի և կարողությունների զարգացումը՝  արտադրությանը  զուգահեռ՝ վերապատրաստումներ ենք իրականացվել գյուղի կանանց շրջանում` համալրելով նաև արտադրամասի աշխատանքային թիմը։ Այժմ արտադրամասում աշխատում են գյուղում բնակվող 6 կանայք, ովքեր կարճ ժամանակահատվածում սովորել են որակյալ արտադրանք տալ և նվիրված աշխատանքով խթանել հայրենի գյուղի զարգացմանը։ 

 

Ներքին Խնձորեսկում այժմ արտադրվում են անկողնային պարագաների հավաքածուներ, սրբիչներ, սփռոցներ և այլ պարագաներ, որոնք իրացվում են ինչպես հարակից համայքներում, այնպես էլ Երևանում։ Կարի արտադրամասն ընդունում է նաև պատվերներ։

Հանդիսանալով սոցիալական պատասխանատվութուն կրող ընկերություն՝ մեր նորաստեղծ ու դեռ փոքր արտադրամասը սիրով ու հոգատարությամբ աջակացում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ համագործակցեով ակտիվ նախաձեռնությունների հետ։