Պատմություն
Մենք գնում ենք դեպի բարձունք՝ կերտելով մեր Երազանքի հայրենիքը…
Warning: Undefined array key "video" in /home1/bardzunk/stage.bardzunk.am/wp-content/themes/bardzunk/template-parts/sections/text_&_image.php on line 17
Բարձունքի ծնունդը
«Բարձունք» կրթական–կամավորական շարժումը հիմնվել է 2020 թ-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո։ Հիմնադիրները ակտիվ հանրային գործունեություն իրականացնող առաջնորդներ են, այդ թվում՝ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմում պատերազմի ողջ ընթացքին մասնակից տղաներ։
«Բարձունք»-ը ծնվեց նոյեմբերի 10-ից մեկնարկած, 24/7 ռեժիմով ընթացող քննարկումների արդյունքում։ Քննարկման մասնակից մասնագետների, հանրային, գաղափարական գործիչների նպատակն էր՝ վերլուծել, հասկանալ հետպատերազմական իրականությունը, պատճառահետևանքային կապերը, սահմանել հետագա անեիքները և անցնել գործի։ Ակնհայտ էր, որ կարճաժամկետ լուծումները սպառված են և անհրաժեշտ է որդեգրել ու ստանձնել երկարաժամկետ լուծումների կամք և պատասխանատվություն։
Warning: Undefined array key "video" in /home1/bardzunk/stage.bardzunk.am/wp-content/themes/bardzunk/template-parts/sections/text_&_image.php on line 17
Ինչո՞ւ Բարձունք
Ճանապարհը, որ մենք ընտրել ենք մեզ տանում է բարձունք։ Ռազմավարական առումով այն մեր պայքարն առաջ տանելու նպատակային և կայուն դիրք ունենալու խորհրդանիշ է։ Բարձունքը մեր տեսլականն է, կողմնացույցը, որին հետևելով ընթանում ենք դեպի վեր՝ դառնալով լույսի կրող ու տարածող։
Warning: Undefined array key "video" in /home1/bardzunk/stage.bardzunk.am/wp-content/themes/bardzunk/template-parts/sections/text_&_image.php on line 17
Ընթացքը
Գործունեության առաջին 2 տարում կառույցն աշխատում էր շուրջ 8 մասնագիտական խմբերով, որոնց նպատակն էր վեր հանել ոլորտային խնդիրները, ուրվագծել լուծումները, կազմել լուծումների փոքր մոդելներ՝ իրականացման և օրինակ լինելու նպատակով։ Հիմնական խնդիրը, որին առնչվում էին մասնագիտական խմբերը ցանկացած ողղությամբ աշխատելիս կրթությունն էր։ Արդյունքում, «Բարձունք»-ը հստակեցրեց իր գործունեության հիմնական ուղղությունը՝ կենտրոնանալով կրթության և այս ոլորտում համակարգային լուծումներ տալու վրա։
Warning: Undefined array key "video" in /home1/bardzunk/stage.bardzunk.am/wp-content/themes/bardzunk/template-parts/sections/text_&_image.php on line 17
Դեպի Հայոց երկիր
Բարձունքցիների համար կրթությունը միջոց է, ճանապարհ դեպի երազանքի Հայոց երկիր։
«Հայոց երկրի» գաղափարական–բովանդակային քարտեզը, մեր հայրենիքի տեսլականն է, որին ընդառաջ ենք քայլոմ՝ կրթելով և երկիրը կայացնողներին համախմբելով։
Բարձունքը՝ տարեթվերով
2020
❑ Հիմնադրում
2021
❑ Մասնագիտական խմբեր
❑ Կրթական, սոցիալ-տնտեսական ծրագրեր
❑ Դասընթացներ
2022
❑ Մասնագիտական խմբեր
❑ Կրթական, սոցիալ-տնտեսական ծրագրեր
❑ Դասընթացներ
2023
❑ Բարձունքը՝ կրթական շարժում
❑ Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզ
❑ Դեպի բարձունք
❑ Նախաձեռնությունների բանկ
❑ Նախաձեռնությունների դպրոց
❑ Արահետ