Պատմություն

Մենք գնում ենք դեպի բարձունք՝ կերտելով մեր Երազանքի հայրենիքը…

Բարձունքի ծնունդը

«Բարձունք» կրթականկամավորական շարժումը հիմնվել է 2020 թ-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո։ Հիմնադիրները ակտիվ հանրային գործունեություն իրականացնող առաջնորդներ են, այդ թվում՝ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմում պատերազմի ողջ ընթացքին մասնակից տղաներ։

 

«Բարձունք»-ը ծնվեց նոյեմբերի 10-ից մեկնարկած,  24/7 ռեժիմով ընթացող քննարկումների արդյունքում։ Քննարկման մասնակից մասնագետների, հանրային, գաղափարական գործիչների նպատակն էր՝ վերլուծելհասկանալ հետպատերազմական իրականությունը, պատճառահետևանքային կապերը, սահմանել հետագա անեիքները և անցնել գործի։ Ակնհայտ էր, որ կարճաժամկետ լուծումները սպառված են և անհրաժեշտ է որդեգրել ու ստանձնել երկարաժամկետ լուծումների կամք և պատասխանատվություն։

Բարձունքի ծնունդը
Ինչո՞ւ Բարձունք

Ինչո՞ւ Բարձունք

Ճանապարհը, որ մենք ընտրել ենք մեզ տանում է բարձունք։ Ռազմավարական առումով այն մեր պայքարն առաջ տանելու նպատակային և կայուն դիրք ունենալու խորհրդանիշ է։  Բարձունքը մեր տեսլականն է, կողմնացույցը, որին հետևելով ընթանում ենք դեպի վեր՝ դառնալով լույսի կրող ու տարածող։

Ընթացքը

Գործունեության առաջին 2 տարում կառույցն աշխատում էր շուրջ 8 մասնագիտական խմբերով, որոնց նպատակն էր վեր հանել ոլորտային խնդիրները, ուրվագծել լուծումները, կազմել լուծումների փոքր մոդելներ՝ իրականացման և օրինակ լինելու նպատակով։ Հիմնական խնդիրը, որին առնչվում էին մասնագիտական խմբերը ցանկացած ողղությամբ աշխատելիս կրթությունն էր։ Արդյունքում, «Բարձունք»-ը հստակեցրեց իր գործունեության հիմնական ուղղությունը՝ կենտրոնանալով կրթության և այս ոլորտում համակարգային լուծումներ տալու վրա։

Ընթացքը
Դեպի Հայոց երկիր

Դեպի Հայոց երկիր

Բարձունքցիների համար կրթությունը միջոց է, ճանապարհ դեպի երազանքի Հայոց երկիր։ 

 

«Հայոց երկրի» գաղափարականբովանդակային քարտեզը, մեր հայրենիքի տեսլականն է, որին ընդառաջ ենք քայլոմ՝ կրթելով և երկիրը կայացնողներին համախմբելով։

Բարձունքը՝ տարեթվերով

2020

❑ Հիմնադրում

2021

Մասնագիտական խմբեր
❑ Կրթական, սոցիալ-տնտեսական ծրագրեր
❑ Դասընթացներ

2022

❑ Մասնագիտական խմբեր
❑ Կրթական, սոցիալ-տնտեսական ծրագրեր
❑ Դասընթացներ

2023

❑ Բարձունքը՝ կրթական շարժում
❑ Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզ
❑ Դեպի բարձունք
❑ Նախաձեռնությունների բանկ
❑ Նախաձեռնությունների դպրոց
❑ Արահետ