ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՊՐՈՑ

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՊՐՈՑ

Մենք չենք սպասում, մենք գործում ենք․․

Ի՞նչ է

«Նախաձեռնությունների դպրոցը» առցանց դասընթացների շարք է՝ ուղղված բարձունքցիների և հանրային գործունեություն ծավալող անհատների կառավարչական հմտությունների զարգացմանն ու ներուժի բարձրացմանը։ Դասընթացը կազմված է աստիճաններից, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է առանձին մոդուլներից։

Ո՞ւմ համար է

«Նախաձեռնությունների դպրոցը» այն անհատների համար է, ովքեր՝

  • ցանկանում են աշխատել հասարակական կազմակերպությունների կամ այլ շահույթ չհետապնդող կառույցի հետ, սակայն չունեն ծրագրերի և նախաձեռնությունների մշակմանիրականացման և գնահատման փորձառություն։
  •  ցանկանում են նպաստել որևէ համայնքի զարգացմանը (գյուղ, քաղաք, մասնագիտական համայնք, դպրոց և այլն) և չգիտեն, թե ինչպես նախաձեռնել և իրականցնել համայնքի զարգացման գործընթացներ։
Ո՞ւմ համար է
Ինչպե՞ս

Ինչպե՞ս

Կրթական գործընթացը հիմնված է էլեկտրոնային ուսուցման, հարցարանների և տնային հանձնարարությունների վրա։ Յուրաքանչյուր մոդուլ բաղկացած է կարճ տեսանյութից, ուսուցողական տեքստային նյութից, ստուգողական հարցարանից (quiz), տնային հանձնարարությունից և լրացուցիչ նյութերի հղումներից։ Մոդուլներից յուրաքանչյուրն ավարտելու համար մասնակցից կպահանջվի 1-1,5 ժամ։ 

Կրթական մոդուլներն ամբողջությամբ հասանելի են www.mindalay.com հարթակում։ Իսկ տեսանյութերը հանրային կերպով հասանելի են YouTube-յան մեր ալիքում։ 

Ակնկալվող արդյունք

Ուսուցման արդյունքում մասնակիցները կունենան առաջնային գիտելիքներ սեփական նախաձեռնությունները մեկնարկելու և իրականացնելու համար։ Ուսուցման յուրաքանչյուր աստիճանում կխորանան մասնակիցների կառավարչական գիտելիքներն ու կարողությունները։

 

Ակնկալվող արդյունք

Առաջին աստիճան

  • Մոդուլ 1-ին՝ Ներածություն 
  • Մոդուլ 2-րդ՝ Ծրագրային աշխատանքի հիմնադրույթներ
  • Մոդուլ 3-րդ՝ Ծրագրի նախաձեռնում եւ գաղափարագոյացում
  • Մոդուլ 4-րդ՝ Ծրագրի կառուցվածքի դիզայն եւ պլանավորում
  • Մոդուլ 5-րդ՝ Ծրագրի բյուջե եւ ֆինանսական կառավարում
  • Մոդուլ 6-րդ՝ Ծրագրի իրականացում
  • Մոդուլ 7-րդ՝ Ծրագրի համագործակցության և հաղորդակցություն 
  • Մոդուլ 8-րդ՝ Ծրագրի արդյունավետության ապահովում
  • Մոդուլ 9-րդ՝ Ծրագրի փակում եւ ամփոփում
  • Մոդուլ 10-րդ՝ Ծրագրի շարունակելիության  ապահովում