Իրականացված նախագծեր
Մենք իրականացնում ենք նախագծեր՝ ուղղված հայ մարդու և Հայոց երկրի հզորացմանը։
2020 թվականից սկսած՝ «Բարձունքը»՝ հավատարիմ իր առաքելությանն ու տեսլականին, իրականացրել և շարունամում է իրականացնել նախագծեր՝ ուղղված հայ մարդու և Հայոց երկրի հզորացմանը։
Ձևավորվելով որպես գիտակրթական, ռազմավարական կենտրոն՝ իր գործունեության մեկնարկային շրջանում «Բարձունքն» իրականացրել է բազմաբնույթ նախագծեր՝ կրթությունից տնտեսություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական նախագծեր, 2020 թվականի պատերազմից տուժած հայրենակիցների աջակցության ծրագրեր՝ արձագանքելով ինչպես հրատապ հարցերին, այնպես էլ երկարաժամկետ ջանք ու նվիրում պահանջող խնդիրներին։Այժմ, որպես կրթական շարժում՝ կառույցը որդեգրել է կրթությամբ հզորանալու ճանապարհը և իր ողջ ներուժն ուղղում է կրթական և համատեղ մտագործունեություն պահանջող նախագծերին, որոնք նպաստում են Հայոց երկրի կայացմանը։
Մեր իրականացրած նախագծերը
Ձեռներեցություն և ֆինանսական գրագիտություն
Մենք խթանում ենք Հայաստանում գրագետ ձեռնարկատիրական գործունեության ծավալումը՝ կայուն հիմք ստեղծելով երկրի տնտեսական զարգացման համար։
Ձեռներեցություն և ֆինանսական գրագիտություն
Նպատակ
Մենք խթանում ենք Հայաստանում գրագետ ձեռնարկատիրական գործունեության ծավալումը՝ կայուն հիմք ստեղծելով երկրի տնտեսական զարգացման համար։
Դասընթացներ
- «Ֆինանսական գրագիտություն» – դասընթացն ուղղված է առօրյա կյանքում մարդուն անհրաժեշտ ֆինանսական կարողությունների, սեփական ֆինանսները կառավարելու հմտությունների, անվտանգ ֆինանսական վարքագծի զարգացմանը։
- «Ձեռներեցությունը և ես» – դասընթացի նպատակն է պատանիների շրջանում ձևավորել գործարար մտածելակերպ ու մոտեցումներ՝ խթանելով վերկուծական, պլանավորման, ռեսուրսների կառավարման, հաղորդակցման, որոշումների կայացման ու մի շարք այլ հմտությունների զարգացումը։
- «Ձեռներեցություն 0-ից» – դասընթացը բիզնես ոլորտի սկսնակներին ապահովում է բիզնես պլանի, մարքեթինգային ու ֆինանսական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ գիտելիքներով, զարգացնում գրագետ բիզնես գործունեություն վարելու համար անհրաժեշտ հմտություններ։
Ո՞ւմ համար է
- Աշակերտներ և պատանիներ
- Սկսնակ գործարարներ և բիզնես գործունեություն ծավալել ցանկացողներ
Արդյունքներ
- Մասնակիցներ՝ 430
- Դասընթացներ՝ 15
Կարի մեքենաներ՝ մարզերի դպրոցներին
Նախագծի նպատակն է կարուձևի մասնագիտական կարողությունների զարգացմամբ ապահովել ինքնազբաղվածության մակարդակի բարձրացում և ներդրումներ կարի արտադրամասերի հիմնման համար։
Կարի մեքենաներ՝ մարզերի դպրոցներին
Նպատակ
Նախագիծը մեկնարկել է 2021 թ-ին և շարունակվում է մինչ այսօր՝ նպատակ ունենալով կարուձևի մասնագիտական կարողությունների զարգացմամբ, հատկապես մարզերում, ապահովել ինքնազբաղվածության մակարդակի բարձրացում և հեռանկարային ներդրումներ կարի արտադրամասերի կամ ֆաբրիկաների հիմնման համար։
Նախագծի շրջանակում մարզերի դպրոցներին տրամադրվում են ուսումնական կիրառության համար նախատեսված կենցաղային կարի մեքենաներ, որոնք արժեն 70․000-ից 80․000 դրամ։ Նախագծով հետաքրքրվող կրթօջախները դիմում են մեզ, ծանոթանում պայմաններին և հերթագրվում՝ լրացնելով հետևյալ հայտը։ Ֆինանսավորումը տեղի է ունենում դրամահավաքների և/կամ նվիրատու կազմակերպությունների միջոցով։ Կրթօջախների հետ կնքվող նվիրատվության պայմանագրերով վերջիններս պարտավորվում են կարի մեքենան օգտագործել ոչ միայն տեխնոլոգիա դասընթացի շրջանակներում, այլև ունենալ կարուձևի արտադասարանային խմբակ։
Նախագածի շրջանակում «Բարձունք»-ի տնտեսագետները դպրոցներում ձևավորված թիմերի հետ իրականացնում են նաև ձեռներեցության դասընթացներ։ Նպատակն է նրանց տալ ձեռներեցությամբ զբաղվելու առաջնային հմտություններ։
Ո՞ւմ համար է
- դպրոցների աշակերտներ,
- կրթամշակութային կենտրոնների սաներ։
Արդյունքներ
- Դպրոցներ՝ 47
- Աշակերտներ՝ 530
- Խմբակներ՝ 33
- Ներգրավված գումար՝ 4,230,000 դրամ
ՏՏ ոլորտի մասնագիտական կողմնորոշում՝ դպրոցականներին
Նախագիծն օգնում է աշակերտներին կողմնորոշվել ՏՏ ոլորտում։
ՏՏ ոլորտի մասնագիտական կողմնորոշում դպրոցականներին
Նպատակ
ՏՏ ոլորտն այսօր աշխատաշուկայի ամենագրավիչ ու բազմաճյուղ ուղղություններից է։ Աշակերտները հաճախ դժվարանում են պատկերացնել, թե մասնագիտական ինչ հնարավորություն է առաջարկում այս ոլորտը։ Նախագիծն օգնում է աշակերտներին․
- կողմնորոշվել ՏՏ ոլորտի մասնագիտություններում,
- հասկանալ թե յուրաքանչյուր մասնագիտությունը ի՞նչ աշխատանք է ենթադրում,
- կողմնորոշվել հետագա կրթության հարցում։
Ո՞ւմ համար է
Նախագծին մասնակցել կարող են՝
- 8-12-րդ դասարանի աշակերտներ,
- Երևանից դուրս գտնվող գյուղական համայնքների փոքր դպրոցներ, որոնք չունեն մեծ ֆինանսավորում։
Արդյունքներ
- Դպրոցներ՝ 11
- Աշակերտներ՝ 293
- Խոսնակներ՝ 7
- Ներգրավված գումար՝ 240,000 դրամ
Արևային թատրոն
«Արևային թատրոն»-ը ինտերակտիվ, ուսուցողական ներկայացումների շարք է, որոնց շնորհիվ փոքրիկ հանդիսատեսին է փոխանցվում ազգային և համամարդկային արժեքներ, համագործակցային ստեղծագործական հմտություններ։
Արևային թատրոն
Նպատակ
Մանուկները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ «Արևային թատրոն»-ը ինտերակտիվ, ուսուցողական ներկայացումների շարք է, որոնց շնորհիվ փոքրիկ հանդիսատեսին է փոխանցվում ազգային և համամարդկային արժեքներ, համագործակցային ստեղծագործական հմտություններ։ Նախաձեռնությունն իրականացվել է 2021
Ո՞ւմ համար է
Ներկայացումները նախատեսված են նախադպրոցական տարիքի երեխաների համար՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։
Արդյունքներ
- Ներկայացումներ՝ 15
- Մասնակիցներ՝ 100+
Մեր ներկայացումները
Ճանապարհորդություն գրքի հետ
Ինտերակտիվ ներկայացումը պատմում է մի փոքրիկ թրթուրի մասին, ով բացահայտում է ինքն իրեն և իրեն շրջապատող աշխարհը մի հետաքրքիր գրքի միջոցով։ Ներկայացման հիմնական նպատակն է ցույց տալ հրաշքներին հավատալու կարևորությունը, սեր արթնացնել գրքերի և նոր գիտելիքներ ձեռք բերելու նկատմամբ։
«Ծովային ճանապարհորդություն»
Ներկայացումը պատմում է ծովային կենդանիների կախարդական ընկերության մասին և ուղղված է փոքրիկ հանդիսատեսի շրջանում համատեղ գործելու, միասին խաղալու կարևորության և առավելությունների գաղտնիքը բացաահայտելուն։
«Խնձո՞ր, թե՞ կոնֆետ»
Ինտերակտիվ ներկայացման մեջ հիմնական շեշտադրումները վերաբերվում են առողջ ապրելակերպին և առողջ սնվելուն։ Ներկայացման հերոսները հետաքրքիր փորձառության են ենթարկվում, երբ տրվում են քաղցր կոնֆետի գայթակղությանը։ Ներկայացումը սովորեցնում է վարել առողջ ապրելակերպ և սնվել միայն առողջ սննդով։
«Գարնան յոթ գույները»
Այս ներկայացումը ուսուցողական է և անդրադառնում է ընտանի կենդանիների, գարնան և գույների թեմատիկային։ Ներկայացման հիմնական նպատակը ստեղծագործական և խնդիրներ լուծելու հմտությունների զարգացումն է։ Ներկայացումը սովորեցնում է ընկերասիրություն, փոխօգնություն և հոգատարություն։
«Ամանորին ընդառաջ»
Ինտերակտիվ ներկայացումը շոշափում է բնապահպանական հարցեր և խրախուսում է Ամանորին եղևնի չկտրել, այլ հետևել ավանդույթներին և պատրաստել կենաց ծառ։
Մենթորության ծրագիր` ՏՏ ոլորտի սկսնակների համար
ՏՏ ոլորտն այսօր մեծ գրավչություն ունի, սակայն այս ոլորտում կողմնորոշվելը շատերի համար բարդություններ է առաջացնում։ Նախագծի նպատակն է օգնել մենթիին։
Մենթորության ծրագիր` ՏՏ ոլորտի սկսնակների համար
Նպատակ
ՏՏ ոլորտն այսօր մեծ գրավչություն ունի, սակայն այս ոլորտում կողմնորոշվելը շատերի համար բարդություններ է առաջացնում։ Նախագծի նպատակն է օգնել մենթիին․
- կողմնորոշվել ՏՏ ոլորտում,
- ուղղորդել անհրաժեշտ դասընթացների,
- լինել խորհրդատու` ՏՏ ոլորտի հարցերի վերաբերյալ։
Ո՞ւմ համար է
Նախագծին մասնակցել կարող են՝
- առաջնահերթ՝ պատերազմին մասնակից երիտասարդները,
- ՏՏ ոլորտով հետաքրքրվող երիտասարդները։
Արդյունքներ
- Մասնակիցներ՝ 9
- Մենթորներ՝ 8
- Մասնակիցների աշխատանքային հաջողություններ՝ 50%
Գաղափար – Ներդրում – Բիզնես
Համայնքների և տնտեսության զարգացումը մշտապես մեր ուշադրության առանցքում է։
Գաղափար-Ներդրում-Բիզնես
Նպատակ
Համայնքների ջ տնտեսության զարգացումը մշտապես մեր ուշադրության առանցքում է։ Այս նախագծի շրջանակում մեր նպատակն է․
- Հայաստանում ներդրումային և գործարար միջավայրի զարգացման խթանումը,
- Հատկապես մարզերում նոր բիզնեսների հիմնումն ու զարգացումը, արդյունքում՝ հայաստանյան տնտեսության առաջընթացը, աշխատատեղերի ավելացումն ու բազում սոցիալական խնդիրների լուծումը,
- Սփյուռքի, ինչպես նաև հայաստանաբնակ մեր հայրենակիցների հետ վստահության և համագործակցության նոր ձևաչափի ստեղծումը։
Այս ծրագիրը բաղկացած է երկու հիմնական նախագծերից՝ «Դարձի՛ր ներդրող» և «Ներկայացրո՛ւ նախագիծ», որոնք միմյանց են կապում բիզնես գաղափար ունեցող և ներդրում կատարել ցանկացող մեր հայրենակիցներին, ովքեր համատեղ ջանքերով իրականություն են դարձնում տարաբնույթ բիզնես նախագծեր՝ նպաստելով Հայաստանում համայնքների և գործարար ոլորտի զարգացմանն ու տնտեսության առաջընթացին։
Ծրագրի մասնակիցները կարող են բիզնես գործունեություն ծավալել ամենատարբեր ոլորտներում՝ կրթությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջությունից մինչև գյուղատնեսություն, առողջապահություն, արտադրություն ու մշակույթ։
Ո՞ւմ համար է
- սկսնակ և գործող բիզնեսներ,
- բիզնես գաղափար ունեցողներ,
- ներդրողներ։
Արդյունքներ
Ծրագրի շնորհիվ՝ արդեն իսկ իրականություն է Կողբում հիմնված և շահագործվող գինու գործարանը, որը 2021 թ․-ին մթերել է շուրջ 80 տ խաղող։
Թվային ճանապարհ
Մրցունակ, որակյալ կրթությունը առաջնահերթութ է բոլոր ժամանակներում։ «Թվային ճանապարհ»-ը հնարավորությունների մասին է։
Թվային ճանապարհ
Նպատակ
Մրցունակ, որակյալ կրթությունը առաջնահերթութ է բոլոր ժամանակներում։ «Թվային ճանապարհ»-ը հնարավորությունների մասին է։ Նախագծի նպատակն է հայրենիքի պաշտպաններին․
Ո՞ւմ համար է
- սովորեցնել նոր մասնագիտություն,
- ծանոթաացնել նորագույն տեխնոլոգիաներին,
- տալ ՏՏ ոլորտ մուտք գործելու համար բազային գիտելիքներ,
- ծանոթացնել freelance հարթակների հետ։
Ո՞ւմ համար է
Նախագծին մասնակցել կարող են՝
- 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակիցները,
- 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակիցների ընտանիքի անդամներ։
Դասավանդվող մասնագիտություններ
- Վեբ ծրագրավորում՝ 4 ամիս
- Նախագծերի կառավարում՝ 2 ամիս
Արդյունքներ
- Մասնակիցներ՝ 8
- Դասախոսներ՝ 3
100 ընկեր՝ զինվորին
Նախագիծն իրականացվել է 2021-2022թթ։ Նախագծի նպատակն էր աջակցել հայրենիքի պաշտպան մեր զինվորներին, ովքեր վիրավորում են ստացել մարտական գործողությունների ընթացքում։
100 ընկեր՝ զինվորին
Նպատակ
Նախագիծն իրականացվել է 2021-2022թթ։ Նախագծի նպատակն էր աջակցել հայրենիքի պաշտպան մեր զինվորներին, ովքեր վիրավորում են ստացել մարտական գործողությունների ընթացքում։
Յուրաքանչյուր ամիս նախագծային թիմը ներգրավում էր 100 ընկեր, հարյուր կամեցող հայրենակից, ովքեր 5000-ական դրամ էին տրամադրում նախագծի ֆոնդին։ Արդյունքում, վիրավորում ունեցող 5 զինվորի ամսեկան 100,000 ՀՀ դրամ աջակցություն էր տրամադրվում։ Ծրագիրը սկսվել է 2021թ.-ի ապրիլ ամսից։
Ո՞ւմ համար է
Նախագիծն ուղղված էր՝
- վիրավորում ունեցող զինվորներին,
- զոհված զինվորների ընտանիքներին։
Արդյունքներ
- Զինվորներ՝ 42
- Աջակիցներ՝ 315
- Ներգրավված ֆինանսներ՝ 4,655,000 ՀՀ դրամ
Գյուղատնտեսական աջակցություն
Նախագիծն իրականացվել է 2021-2022թթ։ Նպատակն էր աջակցել գյուղական համայնքներում ապաստանած տեղահանված արցախցիներին՝ նպաստելով գյուղտնտեսությանը։
Գյուղատնտեսական աջակցություն
Նպատակ
Նախագիծն իրականացվել է 2021-2022թթ։ Նպատակն էր աջակցել գյուղական համայնքներում ապաստանած տեղահանված արցախցիներին՝ նպաստելով գյուղտնտեսությանը։ Նախագծի շրջանակում «Աջակցություն արցախցուն» նախաձեռնության հետ համագործակցությամբ յուրաքանչյուր ամիս ֆինանսական աջակցություն է զուցաբերվել տեղահանված բնակչության տնտեսության զարգացմանը։ Ֆինանսական միջոցները ներգրավվել են ամենամսյա դրամահավաքներով։
Ո՞ւմ համար է
- Նախագծին շահառուներն են՝
- ՀՀ գյուղերում բնակվող Արցախից տեղահանված ընտանիքները
- Պատերազմի մասնակիցներ
Արդյունքներ
2022
- Ընտանիք՝ 1
Լուսակետ սահմանին
Նախագիծը սոցիալ-տնտեսական նշանակության տարբեր ծրագրերի միջոցով նպաստում է սահմանամերձ բնակավայրերում բնակչության զբաղվածությանը, կենսամակարդակի աճին՝ կանխելով արտագաղթը տվյալ համայնքներից։
Լուսակետ սահմանին
Նպատակ
Նախագիծը սոցիալ-տնտեսական նշանակության տարբեր ծրագրերի միջոցով նպաստում է սահմանամերձ բնակավայրերում բնակչության զբաղվածությանը, կենսամակարդակի աճին՝ կանխելով արտագաղթը տվյալ համայնքներից։
Այս նախագծի շրջանակում «Բարձունք»-ը համագործակցում է «Դեպի համայնք» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության և Բեռլինում բնակվող հայերի կողմից ստեղծված «Լուսակետ» միության հետ։
Ո՞ւմ համար է
Առաջին փուլում նախագծի թիրախում Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղն է:
Թռչնաբուծարան
2021թ. հունիսին մեկնարկեց Ներքին Խնձորեսկում թռչնաբուծական փոքր տնտեսության ծրագիրը: Վերջինիս շրջանակներում շահառու ընտանիքը սեփական հողամասում կառուցեց թռչնաբուծարան և ստացավ 100 հավ: Եվս հարյուրը ձեռք բերեց սեփական ներդրմամբ: Թռչնաբուծարանը սկսել է գործել 2021թ. նոյեմբերից: Պայմանագրի համաձայն` շահառուն պարտավորվել է.
- Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչներին շուկայականից էժան գնով ապահովել հավկիթներով,
- թռչնաբուծարանը զարգացնելու դեպքում գյուղի յուրաքանչյուր ընտանիքի անվճար ապահովել հավի 10-ական ճտերով,
- անհրաժեշտության դեպքում գյուղի բնակիչներին անվճար խորհրդատվություն տրամադրել թռչնաբուծության ոլորտի վերաբերյալ:
Ցայտաղբյուր
Ներքին Խնձորեսկի պուրակում 2021թ․ մեծ ծառատունկ է իրականացվել, սակայն ծառերը ջրելու հարցը բավական դժվար էր: Գյուղացիներն այն իրականացնում էին դույլով ջուր կրելով:
Ցայտաղբյուրի կառուցումը հնարավորություն կտա հեշտացնել պուրակի ոռոգման հարցը:
Արդյունքներ
Նվիրատվություն՝ 1,260,000
Համաֆինանսավորում՝ 600,000
Հավ՝ 200
Ձու /Օրական/՝ 100