«Արահետ» գավաթ

01 Տարի
06 Ամիս
07 Օր
14 Ժամ
51 Րոպե
28 Վարկյան
«Արահետ»  գավաթ

Ի՞նչ է։

«Արահետ»-ը լեռնային անցումների քայլարշավային ամենամյա առաջնություն է, որն առաջին անգամ իրականացվել է 2023 թվականին։  Առաջնության նպատակն է զարգացնել լեռնագնացության մշակույթը բնակչության շրջանում։  «Արահետ»-ը նախատեսված է 18 տարին լրացած բոլոր անձանց համար, ովքեր հետաքրքրվում են լեռնագնացությամբ։ Առաջնության մասնակցությունը 6 հոգուց բաղկացած խմբերով է։

 Ինչի՞ համար է։

Ինչի՞ համար է։

Առաջնության հիմնական նպատակն է լեռնագնացության մշակույթի և լեռնային պայմաններում բնակչության ֆիզիկական կարողությունների զարգացումը, որը զուգհեռաբար․

 

  1. նպաստում է մարդ-բնություն կապի ամրապնդմանը,
  2. խրախուսում է հայրենաճանաչությունը,
  3. զարգացնում է ներթիմային համագործակցությունը լեռնային պայմաններում խնդիր կատարելիս,
  4. զարգացնում է առողջ հարաբերություններ արշավական, ռազմամարզական, սպորտային և այլ մասնակցող թիմերի միջև,
  5. նպաստում է արկածային զբոսաշրջության զարգացմանը։

Ո՞ւմ համար

«Արահետ»-ը նախատեսված է լեռնագրացությամբ և արշավական կյանքով հետաքրքրվող, 18 տարին լրացած անձանց համար։ Մասնակցությունը «Արահետ» բաց առաջնությանը հնարավոր է միայն խմբային տարբերակով՝ 6 չափահաս անդամներից բաղկացած թիմերով։ Թիմը կարող է լինել կազմակերպություն, նախաձեռնություն կամ որևէ այլ կառույց։

 Ո՞ւմ համար
 Ե՞րբ: Որտե՞ղ

Ե՞րբ: Որտե՞ղ

«Արահետ» գավաթը ամենամյա առաջնություն է, որը իրականացվում է հունիս ամսին։ Արշավական երթուղին ամեն տարի տարբեր է և միջինում կազմում է 25 կմ։ Այն նախապես ընտրվում և հայտարավում է կազմակերպիչների կողմից՝ ներառելով Հայաստանի մեկ կամ մի քանի մարզեր։

 

Առաջին «Արահետ» գավաթը տեղի է ունեցել 2023 թվականին Վայոց ձորում, որին մասնակցել է 10 թիմ՝ արշավական ակումբներ, ռազմահայրենասիրական և ռազմամարզական կազմակերպություններ, անհատներից ձևավորված խմբեր։

2023-ի արդյունքները

10

Մասնակից թիմեր

60

Մասնակից

30

Կամավորներ

25

Երթուղու երկարություն (կմ)

Ինչպե՞ս

«Արահետ» գավաթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

 

  • ունենալ 6 անձից բաղկացած թիմ,
  • իրականացնել գրանցում, որը սովորաբար բացե ապրիլ ամսից և
  • վճարել 50,000 դրամ թիմի մասնակցության վճար, որն ուղղվում է առաջնության կազմակերպմանը՝ ներառելով թիմերի ուղեփոխադրումը։

 

Մրցարշավի մեկնարկից հետո թիմը՝ ողջ կազմով, պետք է հայտնվի սահմանված բոլոր կետերում, հաջողությամբ կատարի առաջադրանքները և քայլարշավը եզրափակի վերջնակետում։ Տեղաշարժն ամբողջ երթուղու երկայնքով իրականացվում է միայն ոտքով:

 

Քայլարշավի ողջ ընթացքը վերահսկվում է կազմակերպող թիմիի կողմից։ Լավագույն արդյունք ցուցաբերած 3 թիմերը պարգևատրվում են արժեքավոր մրցանակներով։

Ինչպե՞ս
 Ակնկալվող արդյունք

Ակնկալվող արդյունք

2024 թվականին նախատեսված է կրկնապատկել «Արահետ» առաջնության և՛ մասնակից թիմերի քանակը, և՛ մրցանակային ֆոնդը։ Առաջնությունը նաև հարուստ կլինի նոր ու հետաքրքիր բազմաթիվ հավելումներով։

 

Գալիք և հաջորդ տարիների ընթացքում «Արահետ» առաջնությունը դառնալու է մրցույթ-փառատոն՝ ներառելով նաև մրցութային այլ կատեգորիաներ՝ նախատեսված ոչ պրոֆեսիոնալ թիմերի համար։

Մասնակից թիմեր

Bardzunk

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Consequatur dolore, dolorum eaque eligendi, est impedit ipsam iste, laboriosam libero modi nihil optio qui quibusdam repudiandae rerum sequi similique sint vitae!

Արահետը՝ տարեթվերով

 

«Արահետ» լեռնային անցումների քայլարշավային ամենամյա առաջնություն իրականացվում է 2023 թվականից։ Ստորև ներկայացված է մրցարշավի պատմությունն ըստ տարեթվերի։

2024 թվականին գավաթը կմեկնարկի Գեղարքունիքի մարզում և կձգվի մինչ Տավուշի մարզ։ Երթուղում նախատեսված են մի քանի կետեր, որոնցով թիմերը պարտավորվում են անցնել։ Մեկնարկից հետո թիմն իր ողջ կազմով պետք է հայտնվի վերը նշված բոլոր կետերում, հաջողությամբ կատարի նախապես սահմանված առաջադրանքները և քայլարշավը եզրափակի վերջնակետում։ Տեղաշարժն ամբողջ երթուղու երկայնքով հնարավոր է բացառապես առանց փոխադրամիջոցների՝ միայն ոտքով։

 

Քայլարշավի ողջ ընթացքը վերահսկվում է կազմակերպող անձնակազմի կողմից։ Առաջնությունն ավարտելուց հետո լավագույն արդյունք ցուցաբերած 3 թիմերը պարգևատրվում են արժեքավոր մրցանակներով։

2023 թվականի հունիսի 18-ին Վայոց ձորում տեղի ունեցավ առաջին «Արահետ» լեռնային անցումների քայլարշավային առաջնությունը։ Երթուղու երկարությունը կազմեց 25 կմ՝ ձգվելով գողթանիկից Վերնաշեն գյուղ և ներառելով Թեքսար, Սրկղոնք, Պռոշաբերդ լեռները և Սպիտակավորի վանքը։

 

2023 թ․ առաջնության մասնակից թիմերը․

    1. «North Peak» լեռնային ակումբ
    2. Ազատազէն
    3. «Խարույկ» արշավական ակումբ
    4. «Թռիչք» արշավական ակումբ
    5. Hiking with Friends
    6. ՏԱՄՊԱ – ՈՄԱ
    7. Ծովեր
    8. Զարկ
    9. Ազգային լեգեոն ռազմահայրենասիրական ակումբ
    10. ՈՄԱ Բիձեքի ջոկատ

 

Հաղթող ճանաչվեց Hiking with Friends արշավական թիմը։

 

 

Առաջնության մրցանակային տեղերը՝

  1. Առաջին հորիզոնական՝ Դրոն
  2. Երկրորդ հորիզոնական՝ GPS սարք
  3. Երրորդ հորիզոնական՝ Ռադիոկապի միջոցներ