Կենտրոն

Բարձունք կրթական շարժում

Կրթությունը ամենահզոր զենքն է, որով կփոխենք նախ մեզ, ապա աշխարհը․․․

Ինչո՞ւ Բարձունք

  • Համատեղ մտագործունեության արդյունքում մենք ձևակերպում ենք Հայոց երկրի տեսլականը, առաքելությունն ու նպատակները, որոնք ընկալելի և ընդունելի կլինեն հայ ժողովրդի լայն շերտերի համար։

 

  • Հայոց երկրի տեսլականի կայացման համար կրթել նրան ծառայող բեկումնային թվով մարդկանց, ովքեր թե՛ հոգեպես և ֆիզիկապես, թե՛ կրթվածությամբ պատրաստ կլինեն ապրել ու գործել հանուն սահմանված նպատակի իրականացմանը։
Ինչո՞ւ Բարձունք

Մեր թիմը

«Բարձունք»-ը հիմնադրվել է հանրային ակտիվ գործունեություն իրականացնող անհատների կողմից, որոնց հիմնական մասը 2020թ-ի Արցախյան պատերազմի մասնակից են։ Այն կամավորական հենքով ձևավորված կուռ համայնք է՝ շուրջ 200 աջակից-անդամներով, ովքեր իրենց կամավորական գործունեությամբ և ֆինանսական ներդրմամբ երաշխավորում են «Բարձունք»-ի կայուն ընթացքը։

 

«Բարձունք»-ն իր շուրջ համախմբում է  երիտասարդների, տարբեր ոլորտների փորձագետների, Հայոց երկրի ապագայով անհանգստացող անհատների, ովքեր կարևորում են արժեքահեն կրթությունը, հանուն Հայոց երկրի համախմբվելն ու համատեղ մտագործունեություն իրականացնելը։ «Բարձունք»-ում մարդիկ են, ովքեր ընտրել են երկարաժամկետ, համակարգային ու ռազմավարական լուծումների ճանապարհը։

 

Կառույցը ղեկավարվում է Առաջնորդող խորհրդի կողմից, որը ձևավորվում է 3 տարին մեկ կազմակերպվող ներքին ընտրություններով՝ ապահովելով արդարություն, շարունակական առաջընթաց ու կառույցի առաքելության իրագործում։

 

 

Մեր թիմը

ԴԱՐՁԻ՛Ր ԲԱՐՁՈՒՆՔՑԻ

Քո անդամակցությունը փոփոխություն է բերում։

Միացի՛ր կրթությամբ լուսավորելու ու համախմբելու մեր առաքելությանը՝ հանուն Հայոց երկրի կայացման։

Տեղեկություն Ձեր մասին

Սեռ
Խնդրում ենք նշել անդամակցության ձևաչափը