Ի՞նչ է։
«Արահետ»-ը լեռնային անցումների քայլարշավային ամենամյա առաջնություն է, որն առաջին անգամ իրականացվել է 2023 թվականին։ Առաջնության նպատակն է զարգացնել լեռնագնացության մշակույթը բնակչության շրջանում։ «Արահետ»-ը նախատեսված է 18 տարին լրացած բոլոր անձանց համար, ովքեր հետաքրքրվում են լեռնագնացությամբ։ Առաջնության մասնակցությունը 6 հոգուց բաղկացած խմբերով է։
Ինչի՞ համար է։
Առաջնության հիմնական նպատակն է լեռնագնացության մշակույթի և լեռնային պայմաններում բնակչության ֆիզիկական կարողությունների զարգացումը, որը զուգհեռաբար․
- նպաստում է մարդ-բնություն կապի ամրապնդմանը,
- խրախուսում է հայրենաճանաչությունը,
- զարգացնում է ներթիմային համագործակցությունը լեռնային պայմաններում խնդիր կատարելիս,
- զարգացնում է առողջ հարաբերություններ արշավական, ռազմամարզական, սպորտային և այլ մասնակցող թիմերի միջև,
- նպաստում է արկածային զբոսաշրջության զարգացմանը։
Ո՞ւմ համար
«Արահետ»-ը նախատեսված է լեռնագրացությամբ և արշավական կյանքով հետաքրքրվող, 18 տարին լրացած անձանց համար։ Մասնակցությունը «Արահետ» բաց առաջնությանը հնարավոր է միայն խմբային տարբերակով՝ 6 չափահաս անդամներից բաղկացած թիմերով։ Թիմը կարող է լինել կազմակերպություն, նախաձեռնություն կամ որևէ այլ կառույց։
Ե՞րբ: Որտե՞ղ
«Արահետ» գավաթը ամենամյա առաջնություն է, որը իրականացվում է հունիս ամսին։ Արշավական երթուղին ամեն տարի տարբեր է և միջինում կազմում է 25 կմ։ Այն նախապես ընտրվում և հայտարավում է կազմակերպիչների կողմից՝ ներառելով Հայաստանի մեկ կամ մի քանի մարզեր։
Առաջին «Արահետ» գավաթը տեղի է ունեցել 2023 թվականին Վայոց ձորում, որին մասնակցել է 10 թիմ՝ արշավական ակումբներ, ռազմահայրենասիրական և ռազմամարզական կազմակերպություններ, անհատներից ձևավորված խմբեր։
2023-ի արդյունքները
Մասնակից թիմեր
Մասնակից
Կամավորներ
Երթուղու երկարություն (կմ)
Ինչպե՞ս
«Արահետ» գավաթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- ունենալ 6 անձից բաղկացած թիմ,
- իրականացնել գրանցում, որը սովորաբար բացե ապրիլ ամսից և
- վճարել 50,000 դրամ թիմի մասնակցության վճար, որն ուղղվում է առաջնության կազմակերպմանը՝ ներառելով թիմերի ուղեփոխադրումը։
Մրցարշավի մեկնարկից հետո թիմը՝ ողջ կազմով, պետք է հայտնվի սահմանված բոլոր կետերում, հաջողությամբ կատարի առաջադրանքները և քայլարշավը եզրափակի վերջնակետում։ Տեղաշարժն ամբողջ երթուղու երկայնքով իրականացվում է միայն ոտքով:
Քայլարշավի ողջ ընթացքը վերահսկվում է կազմակերպող թիմիի կողմից։ Լավագույն արդյունք ցուցաբերած 3 թիմերը պարգևատրվում են արժեքավոր մրցանակներով։
Ակնկալվող արդյունք
2024 թվականին նախատեսված է կրկնապատկել «Արահետ» առաջնության և՛ մասնակից թիմերի քանակը, և՛ մրցանակային ֆոնդը։ Առաջնությունը նաև հարուստ կլինի նոր ու հետաքրքիր բազմաթիվ հավելումներով։
Գալիք և հաջորդ տարիների ընթացքում «Արահետ» առաջնությունը դառնալու է մրցույթ-փառատոն՝ ներառելով նաև մրցութային այլ կատեգորիաներ՝ նախատեսված ոչ պրոֆեսիոնալ թիմերի համար։
Մասնակից թիմեր
Bardzunk
Արահետը՝ տարեթվերով
«Արահետ» լեռնային անցումների քայլարշավային ամենամյա առաջնություն իրականացվում է 2023 թվականից։ Ստորև ներկայացված է մրցարշավի պատմությունն ըստ տարեթվերի։
2024 թվականին գավաթը կմեկնարկի Գեղարքունիքի մարզում և կձգվի մինչ Տավուշի մարզ։ Երթուղում նախատեսված են մի քանի կետեր, որոնցով թիմերը պարտավորվում են անցնել։ Մեկնարկից հետո թիմն իր ողջ կազմով պետք է հայտնվի վերը նշված բոլոր կետերում, հաջողությամբ կատարի նախապես սահմանված առաջադրանքները և քայլարշավը եզրափակի վերջնակետում։ Տեղաշարժն ամբողջ երթուղու երկայնքով հնարավոր է բացառապես առանց փոխադրամիջոցների՝ միայն ոտքով։
Քայլարշավի ողջ ընթացքը վերահսկվում է կազմակերպող անձնակազմի կողմից։ Առաջնությունն ավարտելուց հետո լավագույն արդյունք ցուցաբերած 3 թիմերը պարգևատրվում են արժեքավոր մրցանակներով։
2023 թվականի հունիսի 18-ին Վայոց ձորում տեղի ունեցավ առաջին «Արահետ» լեռնային անցումների քայլարշավային առաջնությունը։ Երթուղու երկարությունը կազմեց 25 կմ՝ ձգվելով գողթանիկից Վերնաշեն գյուղ և ներառելով Թեքսար, Սրկղոնք, Պռոշաբերդ լեռները և Սպիտակավորի վանքը։
2023 թ․ առաջնության մասնակից թիմերը․
-
- «North Peak» լեռնային ակումբ
- Ազատազէն
- «Խարույկ» արշավական ակումբ
- «Թռիչք» արշավական ակումբ
- Hiking with Friends
- ՏԱՄՊԱ – ՈՄԱ
- Ծովեր
- Զարկ
- Ազգային լեգեոն ռազմահայրենասիրական ակումբ
- ՈՄԱ Բիձեքի ջոկատ
Հաղթող ճանաչվեց Hiking with Friends արշավական թիմը։
Առաջնության մրցանակային տեղերը՝
- Առաջին հորիզոնական՝ Դրոն
- Երկրորդ հորիզոնական՝ GPS սարք
- Երրորդ հորիզոնական՝ Ռադիոկապի միջոցներ